Այս գիշեր Ադրբեջանի զինուժը հրադադարը խախտել է 25 անգամ արձակել է 330 կրակոց. ԼՂՀ ՊԲ
ՀասարակությունՕգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 330 կրակոց:
ԼՂՀ ՊԲ-ից տեղեկանում ենք, որ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը: