Բրազիլիան կապրի օլիմպիական ռիթմով. մեկնարկել են Հարավային Ամերիկայի առաջին օլիմպիական խաղերը
ՀասարակությունՌիո դե Ժանեյրոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում վառվեց 31-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը՝ ազդարարելով քառամյակի ամենասպասված իրադարձության մեկնարկը։ Մոտ 74 հազար հանդիսական էր ներկա Հարավային Ամերիկայում առաջին անգամ անցկացվող խաղերին։ Մինչ կսկսվեր պաշտոնական մասը, կազմակերպիչները ժամանակակից համակարգչային ձևավորումների միջոցով ներկայացրեցին Բրազիլիայի պատմությունը։ Այնուհետև, աշխարհի 205 պետության մարզ իկները պատվո շրջան կատարեցին մարզադաշտում։
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, Հայաստանի դրոշը տանում էր լողորդ Վահան Մխիթարյանը։
Ողջույնի խոսքով մարզիկներին դիմեցին Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և «Ռիո-2016»-ի կազմկոմիտեի նախագահ Կառլոս Նուզմանը՝ կոչ անելով մարզիկներին հավատարիմ մնալ օլիմպիական սկզբունքներին։
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը վառելու պատիվը տրված էր Վանդերլայ Կորդերո լա Լիմային՝ Օլիմպիական խաղերի բրոնզե և «Պիեռ դե Կուբերտեն»-ի անվան մեդալակրին։