Ազատության հրապարակում մեկնարկեց հանրահավաքը
ՀասարակությունԱզատության հրապարակում հանրահավաքն այսօր ևս մեկնարկեց ուշացումով։ Հանրահավաքին ելույթ ունեցավ հայ դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ Թամար Հովհաննիսյանը։
Դերասանուհին նշեց, որ մինչ բարձրախոսը կբերեին հարթակ ժողովուրդը խոսում էր լիդերների մասին, ապա նկատեց «Լիդերների ժամանակն անցել է, լիդերը ժողովրդի ծառան է ու ժողովուրդը պիտի ընտրի, թե ով իրեն ծառայի»։
Թամար Հովհաննիսյանը «Սասնա ծռեր» խմբի անդամների մասին տեղեկություններ հաղորդեց, որ նրան էր փոխանցել փաստաբան Ինեսսա Պետրոսյանը. « «Էրեբունի» հիվանդանոցում գտնվում է միայն Սեդրակ Նազարյանը, որը վիրավորված է կրծքավանդակի աջ մասից։ Նա դեռևս վերակենդանացման բաժանմունքում է։ Մնացած բոլոր վիրավորները տեղափոխվել են դատապարտյալների հիվանդանոց»։