Երկաթուղայինների օրը «ՀԿԵ» ՓԲԸ մերձքաղաքային էլեկտրագնացքներով երթևեկությունը կլինի անվճար
Հասարակություն«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին, Երկաթուղայինների օրվա կապակցությամբ, երթևեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ հանրապետության բոլոր էլեկտրագնացքներով կլինի անվճար:
Ինչպես տեղեկացրին «ՀԿԵ» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժնից, Հայաստանի երկաթուղայինները նույնիսկ իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով, ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը՝ հոգ տանելով ուղևորների հարմարավետության մասին:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում էՀայաստանի երկաթուղային համակարգիկոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ.փետրվարի 13-ին Երևանում կնքվածպայմանագրի՝ կոնցեսիոն կառավարմանժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: