Հրշեջները մարել են Ագարակ քաղաքի շենքերից մեկում բռնկված հրդեհը
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 7-ին, ժամը 14.19-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 9 շենքի 21-րդ բնակարանում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հրդեհը մեկուսացվել է ծամը 15.38-ին, մարվել ժամը 15.48-ին:
Այրվել են երկրորդ հարկի բնակարանի պատշգամբը (24 քմ), միջանցքը (15 քմ), ննջասենյակը (20 քմ) և երրորդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբը (24 քմ), միջանցքը և ննջասենյակը՝ մասամբ: