Դոլարն ու ռուբլին արժևորվել են
ՏնտեսությունՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը օգոստոսի 8-ին կազմել է 476.14 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ աճել է 0.12 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 528.04 դրամ՝ նվազելով 2.25 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 621.32 դրամ է, նախորդ օրվա համեմատ նվազել է 5.22 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը օգոստոսի 8-ին կազմել է 7.34 դրամ` աճելով 0.06 դրամով: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 309.53 դրամ, ոսկի՝ 20,519.18 դրամ, պլատին` 17,543.26 դրամ։