Ինքնասպանության փորձ կատարած անձը տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին
ՀասարակությունՓրկարարներն օգոստոսի 8-ին կանխել են 1972 թ. ծնված Հ. Ն.-ի ինքնասպանության փորձը, և նա տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, օգոստոսի 8-ին, ժամը 15.21-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով կամրջից:
Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները կանխել են 1972 թ. ծնված Հ. Ն.-ի ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին»։