Ճամբարակի ոստիկանները փամփուշտներ են հայտնաբերել
Հոկտեմբերի 3-ին` ժամը 12.00-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Ճամբարակի «Սիրահարների ձոր» կոչվող հատվածում' սահմանի մոտ, զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի՝ 174, «Կարաբինի» 7.62 մմ տրամաչափի՝ 16 և խոշոր տրամաչափի գնդացրի 2 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: