Հրդեհը ոչնչացրել է Երևանի Ղափանցյան փողոցի բնակչի կուտակած 30 քմ փայտը
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 9-ին, ժամը 17.29-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Ղափանցյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, հրդեհը մարվել է ժամը 18.34-ին: Այրվել է 30 խմ կուտակված փայտ: