Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Օտարներին քննադատելուց առաջ ձեր երկրի գոմաղբը մաքրելով զբաղվեք

Երեկվա ոխերիմ թշնամիները վաղը կդառնան մտերիմ բարեկամներ, հետո էլի կվիճեն այս կամ այն հարցի շուրջ, հետո նոր պայմանագրեր կստորագրեն և այդպես շարունակ: Բայց հարց է ծագում, թե դրանից ինչու են զարմանում մեր իշխանավորները:

Բնական է, որ որևէ երկրի աղքատ բարեկամ պետք չէ: Նման բարեկամները պետք են լինում միայն հարուստների և ուժեղների գլխին կախված սև ամպերը ցրելիս, ուստի աղքատությունից անդին կարգավիճակում հայտնված, ձեռքը այս ու այն կողմ պարզած և մուրալուն սովոր երկիրը երբեք էլ չի կարող հետաքրքիր գործընկեր լինել: Այն ընդամենը լոկ հոգս կարող է լինել բոլորի համար և ոչ ավելին:

Պարտքով ապրելուն սովորած Հայաստանը, որտեղ որևէ միջազգային նախագիծ իր հաղթական ավարտին այդպես էլ չի հասնում, չի կարող ընկալվել որպես լուրջ գործընկեր: Առավել ևս, երբ դրսի կառույցներն ավելի լավ գիտեն, թե ներսում ինչ իրավիճակ է և իրականում ուր են գնում դոնորների փողերը: Այս պայմաններում նվնվալ, թե Հայաստանի ռազմավարական դաշնակիցը հաշվի չի առնում մեր երկրի շահերը և տարածաշրջանային խոշորամասշտաբ հեռանկարային ծրագրեր է մշակում և իրականացնում տարածաշրջանի այլ երկրների հետ, կներեք՝ լուրջ չէ:

Լուրջ չէ այնքանով, որ պատճառահետևանքային կապերն ուսումնասիրելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու փոխարեն պետական և քաղաքական գործիչները զբաղված են միայն աղմուկ-աղաղակ բարձրացնելով: Պատկերացրեք` նույնն է, թե անգործ ու ապաշնորհ հարևանները, ովքեր սովոր են պարապ-սարապ ման գալ, օրվա հացը սրանից-նրանից խնդրել և մուտքի դռանը նստել ու այս կամ հարևանի գրպանի փողերը հաշվել, հանկարծ իմանում են, որ իր ընտանիքին նվիրված և գիշեր-ցերեկ քրտնաջան աշխատող հարևանը նոր կահույք կամ մեքենա է գնել:

Ծանոթ պատկեր է, չէ՞: Ու ինչ է լինում դրանից հետո: Հարևանների մի մասը սկսում է իր երևակայությանը զոռ տալով բանահյուսությամբ զբաղվել, անհավանական պատմություններ հորինել ու տարածել, մյուսները սկսում են հերթով այդ նույն հարևանի դուռը թակել, որպեսզի հերթական օրվա հացի փողը մուրան կամ կարճաժամկետ կտրվածքով ստամոքսի կարիքները հոգան:

Մեկ բան ակնհայտ է, որ թե՛ մարդկանց և թե՛ առավել ևս այլ պետությունների ղեկավարների մոտ խեղճ երևալու և աղքատ բարեկամի նման ուրիշի թափոններով կշտանալու պատրաստակամություն ցուցաբերելը որևէ լավ տեղ չէր կարող հասցնել: Դրա փոխարեն լավ կլինի, որ իշխանությունները միջազգային ատյաններում սեփական վարկանիշը բարձրացնելու մասին մտածեն և երկրում կուտակված գոմաղբը թաքցնելու համար այն խնամքով փաթեթավորելու փոխարեն դրա վերամշակմամբ զբաղվեն:

Չէ՞ որ գոմաղբը , ինչքան էլ փորձենք թաքցնել, հոտը թաքցնել չի լինի, առավել ևս, որ այն վաղուց հասել ու տարածվել է ամենուր: Այդ պայմաններում զարմանալ, թե ինչու է Հայաստանը տարածաշրջանային այս կամ այն նախագծից դուրս մնում, առնվազն լուրջ հարցադրում չէ, ուստի վաղուց ժամանակն է` սեփական դղյակները կառուցելու և այն ամեն տարի եվրավերանորոգելուց բացի գոնե մեկ անգամ ուղեղներում նույնպես միջազգային ստանդարտներին համապատասխանող մտածելակերպ ներդնեք, հակառակ դեպքում գերտերությունները Հայաստանին կվերաբերվեն այնպես, ինչպես սովորական մարդը վերաբերվում է սովորական ու անհասցե գրպանահատին՝ նրան կա´մ իջեցնում են «գնացքից», կա´մ էլ մեկուսացնում հասարակությունից:

Արմինե Գրիգորյան

 

 

Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան