Հարուցվել է քրեական գործ՝ Դիլիջանում եղբոր կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ
ՀասարակությունՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Դիլիջանի բնակչուհի Գ. Կոխլիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Առերևույթ հանցագործություն կատարած անձին կատմամբ հայտարարվել է հետախուզում։ 2016 թվականի օգոստոսի 6-ին՝ ժամը 12:10-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ քրոջ ամուսնու եղբայրը կրակել էքրոջ՝ Գ.Կոխլիկյանի ուղղությամբ, և վերջինս տեղափո խվել է հիվանդանոց: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի օգոստոսի 6-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի տներից մեկի բակում Դիլիջանի բնակիչ, 44-ամյա Վ.Եսայանն իր մոտ պահվող հրազենով կրակել է իր եղբոր կնոջ՝ 36-ամյա Գ.Կոխլիկյանի ուղղությամբ՝ պատճառելով մեջքի աջ գոտկային շրջանում հրազենային մարմնական վնասվածքներ և հրազենով դիմել փախուստի: Դեպքի առթիվ 2016 թվականի օգոստոսի 6-ին Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վիճաբանության շարժառիթը։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2016 թվականի օգոստոսի 7-ին որոշում է կայացվել Դիլիջանի 44-ամյա բնակչին որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատաձգաբանական, դատահետքաբանական համալիր փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով: