«Շենգավիթ»-ից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տեղափոխված ծննդկանի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
ՀասարակությունՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝բժշկական կենտրոնում ծննդկան Ն.Աբգարյանի մահվան դեպքի առթիվ: 2016թ. հուլիսի 23-ին՝ ժամը 10:40-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված ծննդկան, 1971թ. ծնված Ն.Աբգարյանը մահացել է:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական քննության տվյալներով՝ ծննդկան Ն.Աբգարյանը ծննդաբերել է հուլիսի 21-ին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, այնուհետև հուլիսի 22-ին տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ հուլիսի 23-ին մահացել է: Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնումհարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգ րքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ծննդկանի մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։