Վթար Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին
ՀասարակությունՕգոստոսի 10-ին, ժամը 09.16-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ում, «Mersedes ML320» մակնիշի 11 TT 692 պետհամարանիշով (վարորդ Ա. Ս.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճանապարհային երթեւեկության ցուցանակին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Ս.-ն (ծնվ. 1983թ.) տեղափոխվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանք: