Սիրիահայ և արցախցի երեխաների համար Երևանում ջրային ժամանցի հնարավորություն է ստեղծվել
ՀասարակությունՄայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ՝աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի ու սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժինների աշխատակիցների ուղեկցությամբ Շենգավիթում հանգրվանած սիրիահայ ընտանիքների և ԼՂՀ-ի Մարտակերտի շրջանի Նոր Այգեստան գյուղից հյուրընկալված երեխաները մեկօրյա հանգիստ են անցկացրել վարչական շրջանի լողավազաններից մեկում: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարզիչների աջակցությամբ երեխաները մասնակցել են լողի տեսական և գործնական դասընթացին: Սիրիահայ և արցախցի փոքրիկներին մատուցվել են նաև այլ հաճելի անակնկալներ:
Ինչպես երեխաներն են խոստովանել, այցելությունը լողավազան դարձել է իրենց ամառային հանգստի անմոռաց օրերից մեկը: