Հալեպում մահացել է օրեր առաջ Նոր գյուղում վիրավորված 47-ամյա հայ տղամարդը
ՀասարակությունՀալեպում օրեր առաջ վիրավորված Սարգիս Գույումջյանն օգոստոսի 12-ի առավոտյան մահացել է Հալեպի ալ Ռազի հիվանդանոցում: Ինչպես տեղեկացրին Հալեպի «Գանձասար» շաբ աթաթերթի խմբագրությունից, զոհված հայորդու հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 12-ին` Սբ Աստվածածին եկեղեցում:
47-ամյա տղամարդը վիրավորվել էր օգոստոսի 10-ին Հալեպի Նոր գյուղ շրջանում: