Երևանի քաղաքապետարանը երիտասարդների կողքին է և պատրաստ է օժանդակելու կառուցողական նախաձեռնություններին
ՀասարակությունԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ երիտասարդներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Մարդկության պատմության ամբողջ ընթացքում երիտասարդությունը միշտ եղել է վճռորոշ իրադարձությունների կենտրոնում՝ ապահովելով սեփական երկրի զարգացումն ու առաջընթացը:
Ուրախությամբ պետք է փաստենք, որ այսօր էլ նույն ոգով, անսպառ եռանդով ու ավյունով երիտասարդությունը կանգնած է մեր երկրի ու ժողովրդի բարօրությանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնության առաջնագծում՝ պատրաստ դիմակայելու ցանկացած մարտահրավերի և իր կարևոր մասնակցությունն ու նպաստը բերելու մեր երկրի ու մեր մայրաքաղաքի զարգացմանն ու առաջընթացին:
Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը միշտ ձեր կողքին է և պատրաստ է օժանդակելու կառուցողական ձեր բոլոր նախաձեռնություններին՝ ի նպաստ մեր երկրի, մեր սիրելի մայրաքաղաքի ու նրա բնակիչների»: