Ազատության հրապարակում հավաքն ավարտվեց
ՀասարակությունԱզատության հրապարակում ավարտվեց ի պաշտպանություն «Սասնա ծռերի» ամենօրյա հավաքը։ Երթ տեղի չունեցավ, ինչը դժգոհություն առաջացրեց հավաքվածների մի խմբի մոտ։
Հավաքվածները որոշեցին, որ կրկին կհավաքվեն օգոստոսի 12–ին, ժամը 19։00–ին։
Ավելի վաղ, Ալեք Ենիգոմշյանը հայտարարել էր, որ «Սասնա ծռերին» աջակցության համակարգող խոհուրդը վերակազմավորվել է եւ վաղվանից սկսելու է գործել ավելի կազմակերպված, հստակ ծրագրերով։