Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ» «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»


Ադրբեջանի իշխանությունը նոր բռնաճնշումների ալիք է սկսել

Միջազգային

Իշխանությունը մեկ ընտանիքի ձեռքում ամրապնդելու նպատակով Ադրբեջանի իշխանությունները նոր բռնաճնշումների ալիք են սկսել, որպեսզի իրավական բազայի հիմք ստեղծեն եւ հանրաքվեի ուղիով ամրացնեն իշխանության կենտրոնացումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, ասվում է Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության կողմից տարածված հայտարարության մեջ:

Կուսակցությունն այդպես է գնահատում Ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստ Մասուդ Ռզալըի ձերբակալությունը, Ժողճակատի առաջնորդ Ալի Քերիմլիի ազգական Էլնուր Սեիդովի սպանության սպառնալիքը եւ REAL (Հանրապետական այլընտրանք) շարժման գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլիի ձերբակալությունը:

Հայտարարության մեջ կուսակցությունը նշել է, որ «Մուսավաթը» վճռականորեն դատապարտում է բռնաճնշումների այդ ալիքը, պահանջում է անհապաղ դադարեցրել այն եւ ազատ արձակել ապօրինաբար ձերբակալվածներին:

Կուսակցությունը նաեւ գտնում է, որ հիշյալ բռնաճնշումները նպատակ ունեն ահաբեկել բնակչությանը Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին հանրաքվեի նախօրեին:

«Նաթիգ Ջաֆարլիի ձերբակալությունը աճող ուժի քաղաքական կազմակերպության վրա ճնշում է, ինչը ակտիվիստներին չի վախեցնում, եւ REAL-ը հետ չի կանգնի հանրապետական արժեքների եւ ժողովրդավարության համար պայքարից», -հայտարարվել է REAL-ի կողմից այսօր կազմակերպված մամուլի ասուլիսում, որը նվիրվել է Նաթիգ Ջաֆարլիի ապօրինի ձերբակալությանը:

REAL-ի կողմից ընդունված հայտարարության մեջ ասվում է. «Նաթիգ Ջաֆարլիի ձերբակալությունը Ադրբեջանում քաղաքական բռնաճնշումների շարունակության ակնառու վկայությունն է: Դա թեսթ է հանդիսանում ԱՄՆ-ի եւ Եվրամիության երկրների համար, որոնք իրենց համար գերակա են հայտարարել մարդու իրավունքներն ու ժողովրդավարական արժեքները: Նրանք պետք է ցույց տան, ինչքանով են հավատարիմ իրենց արժեքներին: Ստեղծված իրավիճակում նրանք կարող են հաստատել իրենց արժեքներին հավատարմությունը` պատժամիջոցներ կիրառելով ժողովրդավարությունը խեղդողների դեմ»:

REAL-ը նաեւ հայտարարել է, որ Նաթիգ Ջաֆարլին ձերբակալվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի անմիջական հանձնարարությամբ:

REAL շարժման գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլին ձերբակալվել է օգոստոսի 12-ին գիշերը ժամը 22-ին` «ապօրինի ձեռնարկատիրության» մեղադրանքով:

Ենթադրվում է, որ Նաթիգ Ջաֆարլիի ձերբակալության պատճառներից մեկն էլ այն է, որ նա համարձակվել է facebook-ի իր էջում փաստագրել, որ Ադրբեջանում պայմանագրային աշխատողների աշխատավարձը 2014-2016 թվականներին ոչ թե 6,8 տոկոսով աճել է, ինչպես ներկայացնում են իշխանությունները, այլ 4,2 տոկոսով նվազել է: «2016 թվականի հուլիսի 1-ին երկրում պաշտոնական արժեզրկումը 11 տոկոս է եղել, նշանակում է` պայմանագրով աշխատողների իրական եկամուտները 6,8 տոկոսով չեն աճել, այլ հակառակը, 4,2 տոկոսով նվազել է, քանի որ 2014-2016 թվականներին նրանց նոմինալ միջին աշխատավարձը 542 դոլարից նվազել է 239 դոլարի», -գրել էր Նաթիգ Ջաֆարլին:

Տնտեսական-քաղաքական մեկնաբանություններով հայտնի Նաթիգ Ջաֆարլին Ադրբեջանի իշխանությունների խիստ քննադատներից է: Նա 2008 թվականին ստեղծված «Հանրապետական այլընտրանք» (REAL) շարժման համահիմնադիրն է: 

Գիշերը մոտ ժամը մեկին դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել 4 ամիս ժամկետով կալանքը:

REAL շարժումը Ադրբեջանում ակտիվորեն դեմ էր հանդես եկել նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի իշխանությունը հավերժացնելուն ուղղված սահմանադրական փոփոխություններին, որի վերաբերյալ հանրաքվեն պետք է տեղի ունենա առաջիկա սեպտեմբերի 26-ին:

REAL-ի առաջնորդ Իլգար Մամեդովը կալանավորվել եւ ապօրինի մեղադրանքներով 7 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել է 2013 թվականին:

Չի բացառվում, որ Նաթիգ Ջաֆարլին եւս կլրացնի Ադրբեջանում մինչեւ 100 հաշվվող քաղբանտարկյալների ցուցակը:

Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՄեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԻնչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ»Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ Կարապետյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր Կամենդատյան