Ադրբեջանի իշխանությունները ԿԽՄԿ–ին տեղյակ են պահել ՀՀ քաղաքացու ձերբակալության մասին
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Ադրբեջանի իշխանությունները Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակին պաշտոնապես ծանուցել են, որ տղամարդը հատել է հայ–ադրբեջանական սահմանը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Երեւանում ԿԽՄԿ պատվիրակությունից։
«Մեր մանդատի սահմաններում մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք»,– ասել են պատվիրակությունից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ 61-ամյա Հենրիկ Աղեկյանը հատել է սահմանը եւ հայտնվել ադրբեջանական կողմում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Աղեկյանը Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում է։ Աղեկյանը հոգեկան շեղումներ ունի, նախկինում նա հաճախ է կորել տնից։Այս անգամ նա տնից դուրս էր եկել մեկ շաբաթ առաջ եւ չէր վերադարձել։