Վթարի հետևանքով «Սբ Գրիգոր Լուսավորիչ» տեղափոխված 7 զինծառայողների վիճակը կայուն է
ՀասարակությունԿոտայքի մարզի Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի մոտ, տեղի ունեցած ավտոճանապարհային վթարի հետևանքով «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 զինծառայող: Ինչպես տեղեկացրին բժշկական կենտրոնից, տուժածների վիճակը կայուն է և նրանց պատրաստվում են տեղափոխել Մուրացանի զինվորական հոսպիտալ: Նրանց մեջ կան կոտրվածքներ ունեցողներ: