ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովը կանցկացվի Վրաստանում
ՄիջազգայինԵԱՀԿ-ի ամենամյա խորհրդարանական վեհաժողովը 2016 թվականին կանցկացվի Վրաստանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով վրացական խորհրդարանի կայքում հրապարակված հայտարարությանը:
«ԵԱՀԿ-ի ԽՎ-ի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքում վրացական պատվիրակության ջանքերի շնորհիվ որոշում է ընդունվել այն մասին, որ ամենամյա խորհրդարանական վեհաժողովը 2016 թվականին կկայանա Վրաստանում»,- ասված է փաստաթղթում:
Նշվում է, որ նման մասշտաբի միջազգային հանդիպումն «աննախադեպ» իրադարձություն կդառնա Վրաստանի համար, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»: