ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հաջորդ նիստը ևս կանցկացվի Երևանում
ՀասարակությունՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը կկայանա ընթացիկ տարվա հոկտեմբերին, կրկին Երևանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Առաջարկվել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստն անցկացնել այս տարվա հոկտեմբերին, Երևանում: Այն կնախորդի հավաքական անվտանգության կազմակերպության անվտանգության խորհրդի նիստին»,-նշեց նախարար Օհանյանը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը կայացել է Երևանում 2016թ. օգոստոսի 16-ին: Նիստին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ՀԱՊԿ անդամ պետությունների` Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը: