Մայրաքաղաքում մոտ մեկ շաբաթում ծնվել է 529 երեխա
ՀասարակությունՄայրաքաղաքի ծննդատներում օգոստոսի 5-11-ը լույս աշխարհ է եկել 529 երեխա՝ 294 տղա, 235 աղջիկ: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր - համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 30160 քաղաքացի: