Արտակարգ դեպք Երևանում. փրկարարները Հրազդան գետից մեծ դժվարությամբ դուրս են բերել անօգնական քաղաքացուն
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր զբոսայգու մոտակայքում՝ Հրազդան գետում քաղաքացի է ջրահեղձվում և նրան շտապ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների միջամտությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչ, փրկարար ծառայության լեյտենանտ Սարգսյանը։
Շարունակությունը` այստեղ: