Brent նավթի գինը հուլիսի 5-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 50 դոլարի նշագիծը
ՏնտեսությունBrent մակնիշի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ICE բորսայում կայացած սակարկությունների ընթացքում ավելացել Է 0,25 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 50,02 դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Առաջին անգամ նավթի այդ տեսակի գինը բարելի դիմաց 50 դոլարի նշագծին Էր հասել 2016 թվականի հուլիսի 5-ին, ինչի մասին վկայում են սակարկությունների տվյալները:
Նավթի գնի աճի ֆոնին Մոսկվայի սակարանում դոլարի փոխարժեքն ընկել Է 0,58 տոկոսով՝ մինչեւ 63,45 ռուբլի, եվրոյի փոխարժեքը՝ 0,25 տոկոսով՝ մինչեւ 71,85 ռուբլի, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: