ԱՄՆ-ում կալանավորել են երկու ուսուցչուհիների, որոնք մեղադրվում են 16-ամյա աշակերտի հետ խմբակային սեքսի համար, փոխանցում է Associated Press-ը։ Ոստիկանապետի խոսքով՝ 32-ամյա Շելի Դյուֆրեսնեն եւ 24-ամյա Ռեյչել Ռեսպրեսը կալանավորվել են, երբ ուսանողն իր ընկերների մոտ պարծեցել է, որ գիշերն անցկացրել է ուսուցչուհիների հետ, փոխանցում է Gazeta.ru-ն: Երկու մեղադրյալներն էլ կալանավորվել են, իսկ ավելի ուշ ազատ արձակվել գրավի դիմաց: Շելի Դյուֆրեսնեն տնային կալանքի տակ է: Տեղի ոստիկանապետը նշել է, որ կանայք մեղադրվում են անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու եւ անպարկեշտ վարքի մեջ: