Լիմֆոմայով տառապող մոդելը նկարներ է հրապարակել քաղցկեղով հիվանդներին աջակցելու համար
LifestyleՏեխասի բնակչուհի 17-ամյա մոդել Անդրեա Սալազարը, որի մոտ վերջերս քաղցկեղ են ախտորոշել, առանց կեղծամի ֆոտոնկարահանում է իրականացրել։ Աղջիկը, որը պայքարում է 2-րդ աստիճանի լիմֆոմայի դեմ, զրկվել է մազերից քիմիաթերապիայի արդյունքում։
Անդրեան խոստովանել է, որ մի քանի ամիս նա անգամ պատկերացնել չէր կարող, որ փողոց դուրս կգա առանց մազերի։
«Սակայն իմ իրավիճակը բերեց նրան, որ ես սկսեցի ինձ ընդունել այնպիսին, ինչպիսին կամ, առանց հաշվի առնելու թե ես ինչ տեսք ունեմ»,-ասում է Անդրեան։
Այժմ աղջիկը վստահ է, որ կարևորը ներքին գեղեցկությունն է։
«Բոլոր աղջիկները արքայադուստրեր են և այսօր ես զգում եմ գեղեցկություն ներսից և դրսից»։ Այս խոսքերով է Անդրեան դիմել բոլոր աղջիկներին, ովքեր հայտնվել են նույն իրավիճակում։
Նա կոչ է արել քաղցկեղով հիվանդներին չընկճվել և գիտակցել աշխարհի համար սեփական կարևորությունը անկախ արտաքինից։