Լոնդոնում վաճառքի է հանվել աշխարհի ամենաթանկ շոկոլադը
Լոնդոնի Harrods խանութն սկսել է վաճառել աշխարհի ամենաթանկ շոկոլադաները, որոնց մեկ տուփի արժեքը կազմում է 1 000 դոլար: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով բրիտանական The Daily Mail պարբերականը:
«Հիմա մենք վաճառում ենք օրական առնվազն 1 տուփ»,- ասել է շոկոլադ արտադրող ընկերության նախագահ Ջալել Գայզան:
Շոկոլադները վաճառվում են Delice ապրանքանիշի տակ և արտադրվում են Միացյալ Արաբական Էմիրություններում:
Տուփը պատված է սվարովսկի բյուրեղներով, 24 կարատանոց ոսկով և պարունակում է 240 շոկոլադ: Նրանք պատրաստվում են շոկոլադի ամենաթանկ տեսակից, որն արտադրվում է ֆրանսիական «Վալրոն» ընկերության կողմից:
Գայզան ասել է, որ դեռևս մանկուց երազել է քաղցրավենիքներ պատրաստել: Նրան պատկանող ընկերությունն ամսական 3 հազար կիլոգրամ կոնֆետ է արտադրում: