Աստղերի արտասովոր հոբբիները
LifestyleՀայտնիները նույնպես սիրելի զբաղմունք ունեն ազատ ժամանակի համար, որից հաճույք են ստանում։
Քվենտինն Տարանտինոն սիրում է կինեմատոգրաֆիական ժանրի սեղանի խաղեր հավաքել։
Նիկոլ Քիդմանը սիրում է հին մետաղադրամներ հավաքել։ Նրան չի կանգնեցնում նույնիսկ այն, որ այդ հոբբին ակտուալ և նորաձև չէ։ Նա ազատ ժամանակ նաև նախընտրում է «Նինթենդո» խաղալ։
Բրեդ Բիթը հետաքրքրվում է գեղարվեստական գլուխգործոցներով, նա սիրում է հավաքել հայտնի վարպետների գործերը։

Անջելինա Ջոլին տարբեր դանակների մեծ հավաքածու ունի։ Այդ հոբբիով նա սկսել է զբաղվել դեռ դպրոցական տարիքից։
Մայք Թայսոնն ազատ ժամանակ զբաղվում է աղավնիների վարժեցմամբ։
Կլաուդիա Շիֆերն այնքան է տարված սարդերով, որ իր տան բոլոր սենյակներում առկա է այդ միջատների պատկերը։ Մոդելը հաստատում է, որ հենց դրանք են ժամանակին եղել հագուստի հավաքածուի ստեղծման ոգեշնչման աղբյուր, որը թողարկվել է 2011 թվականին։