Հաշմանդամ հարսնացուն կանգնեց խորանի առջև. հուզիչ ֆոտոշարք
Lifestyle25-ամյա Ջեքի Գոնչեր 17 տարեկանից գամված է սայլակին. նրա մարմինը պարալիզվել էր պարանոցից մինչև ոտքերը: Սակայն նա քայլեց դեպի խորանն ու հետո էլ պարեց իր առաջին պարը:
Երբ նա 17 տարեկան էր լողալիս դժբախտ պատահար է տեղի ունեցել ու նա վնասել է ողնաշարը,- գրում է ORER.am-ը:
Նա, լինելով պրոֆեսիոնալ մարզիկ, շատ ծանր էր տանում այդ ամենը, քանի որ չէր կարողանում անել անգամ ամենապարզ վարժությունները:
Սակայն երկար տարիների թերապիան տվեց իր արդյունքը: Նա հարսանիքի օրը կանգնեց ու դեպի խորանը գնաց ինքնուրույն: Չնայած որ փեսացուն գիտեր այդ անակնկալի մասին, նա չկարողացավ պահել արցունքները:














