Ապասում եմ, որ նա գա Հայաստան, ես գնամ ու իրա ձեռքը սեղմեմ. Ռոբերտ Աբաջյանի հայրը՝ Արթուր Ալեքսանյանի մասին (տեսանյութ). 1in.am
Lifestyle«Ես հպարտություն բառը հասկանում էի, բայց չգիտեի, դա ոնց ա, ինչ ա։ Բայց այդ պահին ես իրոք հպարտացա, շատ ուրախ եմ, որ գտնվեց նման տղա, շատ նման իմ կյաժին, որ այդ քայլն արեց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Աբաջյանը՝ Արցախի հերոս, ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված Ռոբերտ Աբաջյանի հայրը՝ անդրադառնալով Ռիո 2016-ի ժամանակ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի քայլին։
Հիշեցնենք, որ պատվո հարթակի առաջին տեղում կանգնած ժամանակ օլիմպիական չեմպիոնն իր շապիկին կրում էր Ռոբերտ Աբաջյանի նկարը։
«Ես կասեմ հալալ ա էդ տղուն, դա շատ տղավարի քայլ էր։ Ալեքսանյանը շատ մեծ քայլ արեց։ Ես սպասում եմ, որ նա գա Հայաստան, ես գնամ ու իրա ձեռքը սեղմեմ»,- հավելեց հայրը։
Մանրամասները՝ «Առաջին լրատվական»-ի տեսանյութում: