Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»


Նա ընդմիշտ ծառայակից ընկերների հուշերում է. հերոս զինվոր Ադամ Սահակյանի ծննդյան օրն է

Այսօր հերոս զինվոր Ադամ Սահակյանի ծննդյան օրն է: Արդեն 4 ամիս է անցել քառօրյա պատերազմից՝ այն օրերից, երբ Ադամն արյան գնով զինակիցների հետ պաշտպանում էր ԼՂՀ Ջաբրայիլի մարտական դիրքը: Անհետ կորած զինվորների ցուցակում գտնվող սերժանտ Ադամ Սահակյանի վերադարձին ողջ հայությունն էր սպասում մինչեւ վերջին վայրկյանը, երբ հայտնի դարձավ, որ մոտ 5 ժամ անհավասար պայքար մղելով հակառակորդի դեմ՝ հերոսաբար ընկել է իր զինակիցների հետ՝ թշնամուն պատճ առելով զգալի կորուստներ եւ կասեցնելով նրանց առաջխաղացումը:

Ադամի ծառայակից ընկերոջ՝ Արտակ Քոչարյանի խոսքով՝ ընկերոջ կորստի ցավը դեռեւս չի մեղմացել, այսօր էլ դժվարությամբ է հավատում, որ Ադամը չկա:

«Մեր գումարտակ տեղափոխվելուց հետո սկսեցինք շփվել, աստիճանաբար մտերմացանք, դարձանք իսկական ընկերներ: Իսկ հետո արդեն սկսեցինք միասին պահել դիրքը: Ինչպես ասում են, դիրքում բոլորն իրար հարազատ են: Եվ իրոք, մենք էլ էինք հարազատներ, մեկս մյուսի համար պատրաստ էինք ամեն ինչ անել: Ադամն ինձնից տարիքով փոքր էր, բայց տարիքով ավելի մեծ մարդու պես էր մտածում: Բնավորությամբ առաջնորդ էր: Որտեղ լինում էր, այդտեղ միշտ տիրում էր ներդաշնակություն ու այնպիսի ջերմ մթնոլորտ, որ չէիր ուզում կողքից գնալ: Մենք 8 ամիս միասին ծառայեցինք, մինչեւ հունվարին զորացրվեցի»,- ասաց Ադամի ծառայակից ընկերը: Արտակը նշեց, որ երիտասարդ սերժանտի համար հավասար էին բոլորը. եթե տեսնում էր, որ ինչ-որ մեկը խնդիր ունի, անմիջապես մոտենում էր, առաջարկում իր օգնությունը:

«Մի անգամ դեպք պատահեց. գիշերային հերթապահության ժամանակ դիրքերում էինք, շատ մութ էր, ոչինչ հնարավոր չէր տեսնել: Ուժեղ անձրեւ էր տեղում: Հանկարծակի սկսեցին ականները պայթել: Առաջինը Ադամը հագնվեց, զենքը վերցրեց ու անմիջապես վազեց դեպի խրամատ՝ մտածելով, որ թշնամին է հարձակվել: Նրա հետեւից մենք էլ վազեցինք, հասանք իր մոտ: Մեզ ասում էր՝ դուք հետ գնացեք, թողեք ես կպահեմ: Առհասարակ, Ադամը շատ լավ էր պատրաստված, խելացի եւ հեռատես էր: Քայլ առ քայլ կարողանում էր վերլուծել, թե ինչ է հետագայում լինելու: Չգիտեմ. Ադամն ինձ համար ուրիշ մարդ է ե ղել, պատրաստ զոհել կյանքը հանուն ընկերների, ինչն այդպես էլ եղավ»,- վերհիշեց Արտակը:

Նրա խոսքով՝ Ադամի հետ կապը պահպանել են նույնիսկ իր զորացրվելուց հետո: «Վերջին անգամ նրա հետ խոսել եմ մարտի 30-ի գիշերը, մի փոքր մտահոգված էր, ասում էր՝ սիրտս վատ բան է կանխագուշակում: Շատ ծանր կորուստ է: Բառերով չեմ էլ կարողանում նկարագրել այն, ինչ տեսել եմ, լսել եմ իրենից: Միշտ նույն բանն էր ասում, իմ զորացրվելու ժամանակ էլ կրկնեց՝ կյանքում ինչի էլ հասնես, երբեք չափդ չմոռանաս»,- ասաց Ադամ Սահակյանի ծառայակից ընկերը:

Հ.Գ. Այսօր հերոս Ադամ Սահակյանը կդառնար 20 տարեկան:

Հավերժ փա՛ռք քեզ, մերօրյա՛ հերոս:

 

Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա Կոստանյան