Շրջանառության հարկի դեմ բողոքողները կիկին հանդիպել են ՀՀ վարչապետին
Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնող փոքր և միջին ձեռներեցների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ ներկայացրել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի շուրջ իրենց մտահոգությունները:«Արմենպրես»-ի հաղորդմամբ' վարչապետի հետ հանդիպումից հետո ՓՄՁ-ների ներկայացուցիչները նշեցին, որ կառավարությունը ՓՄՁ-ների կողքին է, և որևէ մեկը չի ցանկանում, որպեսզի մեր երկրում ՓՄՁ փակվի: «Բոլորն էլ հասկանում են, որ կան խնդիրներ: Այժմ մենք հանդիպելու ենք ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, այնուհետև կրկին վարչապետին՝ քննարկումները շարունակելու համար»,- ասացին ՓՄՁ-ների ներկայացուցիչները:
Միաժամանակ, նրանք տեղեկացրին, որ վարչապետը հանձնարարել է ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնին՝ աշխատել ձեռներեցիների հետ՝ փաստաթղթաշրջանառության հետ կապված խնդիրները կարգավորելու համար:
Առավոտից Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց են անցկացնում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած օրենքի դեմ բողոքողները:
Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով առևտրական գործունեություն ծավալող ընկերությունների համար շրջանառության հարկի 3.5 տոկոսը նվազել և դարձել է 1 տոկոս: Նախագծով կառավարությունը հարկային արտոնություններ է տրամադրել նաև ընտանեկան բիզնեսին: Սակայն առեւտրականները դժգոհում են, որ պետք է աշխատեն հստակ աստաթղթաշրջանառությամբ: