ԵԱԶԲ-ն սկսել է «Եվրասիական ինտեգրացում» 11-րդ միջազգային խորհրդաժողովի նախապատրաստումը
ՏնտեսությունԵվրասիական զարգացման բանկն սկսել Է «Եվրասիական ինտեգրացում» 11-րդ ամենամյա միջազգային խորհրդաժողովի նախապատրաստումը: Միջոցառումը կկայանա 2016 թվականի նոյեմբերի 11-ին:
Ինչպես տեղեկացրել են բանկի մամուլի ծառայությունից, խորհրդաժողովը նվիրված կլինի եվրասիական ինտեգրացման զարգացման ուղիների որոնմանը: Այս տարի պլանավորվում Է քննարկել համագործակցության ռազմավարական ուղղությունները տնտեսության հանգուցային ճյուղերում, արժութաֆինանսական ինտեգրացման հարցերը: Նաեւ ուշադրություն կդարձվի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջպետական փոխգործակցության ամրապնդման թեմային:
Խորհրդաժողովի ծրագրում տեղ Է գտել նաեւ տարածաշրջանում զարգացման միջազգային բանկերի գործունեության խնդիրներն ու հեռանկարները:
Միջոցառման ընթացքում աշխատելու են թեմատիկ սեկցիաներ, որտեղ բանավեճի ձեւաչափով կարծարծվեն ԵԱԶԲ-ի մասնակից երկրների Էներգետիկական ճյուղերի ներդրումային ներուժի, ԵԱՏՄ-ի ընդհանուր շուկաների լրակառուցման, ԵԱՏՄ-ի եւ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու զուգորդման հարցերը:
ԵԱԶԲ-ի խորհրդաժողովին ավանդաբար մասնակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, նախարարությունների ու գերատեսչությունների, ազգային ընկերությունների ղեկավարներ, Բանկի մասնակից պետությունների գիտական ու գործարար շրջանների ներկայացուցիչներ, արտասահմանցի գիտնականներ ու փորձագետներ: Խորհրդաժողովի միջուկը կդառնա լիագումար նիստը՝ հատուկ հյուրերի եւ իշխանության մարմինների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: