Ձերբակալումը իրավաչափ չի եղել. փաստաբանը` Արմեն Մարտիրոսյանի ձերբակալման մասին
ՀասարակությունԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը հայտարարեց, որ Սարի թաղում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի գործողությունները խաղաղ բնույթ են կրել:
«Ոստիկանությունը որոշակի հատվածի ուզեցել է ճնշել, վախեցնել, դրա համար եղել է զանգվածային անկարգություն: Եղել են սադրիչներ, որոնք հրահրել են անկարգությունները, առիթ տվել ոստիկանությանը, որ ուժ գործադրի խաղաղ հանրահավաքի մասնակիցների նկատմամբ: Արմեն Մարտիրոսյանին բերման են ենթարկել զանգվածային այդ գործողություններից առաջ, ինչը նշանակում է, որ պլանավորված է եղել»,- ասաց նա:
Ինչպես իր խոսքում նշեց Գիվի Հովհաննիսյանը, ձերբակալությունը իրավաչափ չի եղել։
«Ձերբակալումը իրավաչափ չի եղել: Ձևակերպել են, թե Արմեն Մարտիրոսյանը բռնվել է հանցագործություն կատարելու պահին, բայց դա այդպես չէ»,- ասաց նա՝ հավելելով, որ այժմ իրենք քննարկում են` արդյոք հարցը հետագա դատավարական ընթացակարգերով կբողոքարկե՞ն, թե՞ ոչ: