Հայաստանի միջբանկային շուկայում բանկերի միջև իրականացվել է 4 միլիոն դոլարի առք և վաճառք
ՏնտեսությունԱրտարժույթի ներբանկային շուկայում օգոստոսի 15-19-ը բանկերի կողմից գնվել է 94,367,117 դոլար` 474.93 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 69,160,721 ԱՄՆ դոլար 476.13 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 4,000,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 475.65 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Ինչպես տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,132,213 եվրո` 531.54 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 10,019,488 եվրո 535.42 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Օգոստոսի 15-19-ն արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,268,069,836 ՌԴ ռուբլի 7,36 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 376,714,015 ՌԴ ռուբլի 7,48 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 31.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 39.9 մլն ԱՄՆ դոլար: