Մահվանից մեկ րոպե առաջ. համացանցում հայտնվել են Օնտակեի զոհերի վերջին լուսանկարները
Ճապոնիայի Օնտակե հրաբխի ժայթքումից զոհված զբոսաշրջիկների մեծ մասը հասցրել է վերջին լուսանկարներն անել տարերային աղետից մի քանի վայրկյան առաջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Սոցիալական ցանցերում հայտնվել են բազմաթիվ լուսանկարներ, որոնք Ճապոնիայի Օնտակե հրաբխի ժայթքումից զոհված զբոսաշրջիկներն արել են աղետից մի քանի վայրկյան առաջ: Նրանց մեծ մասն ապրում էին հրաբխից ոչ հեռու, ուստի որոշել էին գնալ բնության գիրկը՝ հիանալու «աշնանային գույներով», հաղորդել է Fox News-ը:
«Տահակասին, կարծես, երջանիկ է այս լուսանկարում: Բայց բոլորովին չի ժպտում: Հնարավոր է այն պատճառով, որ նա տեսել է, թե ինչպես է հրաբուխն սկսել ժայթքել»,- ասում է զոհվածներից մեկի ընկերը:
Վերջին տվյալներով՝ Օնտակե հրաբխի զոհ է դարձել 47 մարդ: Նրանցից 46-ի մահվան պատճառ են դարձել քարերի անկման հետևանքով ստացված արտաքին վնասվածքները: Շուրջ 70 մարդ ստացել է տարբեր աստիճանի ծանրության վերքեր, 16 հոգի համարվում է անհայտ կորած, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: