Ձյունաճերմակ ժպիտ ստանալու 5 հեշտ տարբերակ
LifestyleՕգտվեք բրոնզագույն այտաներկից: Շատ բարակ շերտով ծածկիր ամբողջ դեմքը կամ միայն ռելիեֆային հատվածները բրոնզագույն դիմափոշով: Կտեսնեք, թե ինչպես մաշկը թեթև արևայրուքի տեսք է ստանում, իսկ ժպիտը դառնում է ավելի ձյունաճերմակ այդ ֆոնին:
Օգտագործեք ատամի թելիկները: Չմոռանաք կիրառել այն ամեն անգամ հաց ուտելուց անմիջապես հետո: Սրա օգնությամբ դուք կկարողանաք հեշտությամբ ազատվել ուտելիքի մնացորդներից և ավելի լավ տեսք հաղորդել ատամներին:
Կարմիր շրթներկ քսեք: Քսեք կապույտ հիմքով շրթներկեր, որոնք վիզուալ կսպիտակեցնեն ատամները: Օգտագործեք ծանր հիմքով շրթներկեր, որոնք լավ են ծածկում շուրթերը: Խորհուրդ չի տրվում փայլ օգտագործել:
Միրգ կերեք: Եթե կարևոր հանդիպում ունեք, իսկ ձեռքի տակ չկա ծամոն կամ ատամի մածուկ, պարզապես կոշտ միրգ կերեք: Հիանալի կհամապատասխանի խնձորը, որը զգուշորեն հանում է ատամնափառը և դարձում ժպիտը պայծառ ու փայլուն:
Ըմպեք ձողիկով: Քաղցր գազավորված ըմպելիքները, հյութերը, գինին և մնացած բոլոր գունավոր ըմպելիքները աշխատեք խմել ձողիկով, որը չի թողնի՝ հեղուկը կպչի ատամներին և քայքայի դրանց առողջությունը: