Օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը պարգևավճարների գումարով բնակարան կգնի Խիմկիում
ՀասարակությունՌիոյի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, թրամարտիկ Յանա Եգորյանը պատմել է, թե ինչ է պատրաստվում անել պարգևավճարների գումարով և խոստովանել, որ Օլիմպիադայում տրիումֆից հետո իր կյանքը փոխվել է:
«Շատ եմ սիրում Խիմկին: Այժմ ապրում եմ մայրիկիս և տատիկիս հետ: Այդ պատճառով պարգևավճարների գումարով բնակարան կգնեմ Խիմկիում: Ես ամբողջ կյանքս անցկացրել եմ Խիմկիում և գործնականում ճանաչում եմ ամեն երրորդին: Իհարկե, բոլորը շնորհավորում են, ճանաչում, ցանկանում լուսանկարվել ինձ հետ: Այո, կյանքը փոխվել է, հույս ունեմ, որ դեռևս կփոխվի»,- ինչպես փոխանցում է Արմենպրեսը՝ Յանա Եգորյանի խոսքն է մեջբերել Championat.com-ը:
Ռուսաստանը ներկայացնող Յանա Եգորյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսները անհատական և թիմային պայքարում: