Իվետա Մուկուչյանը, Հայկոն, Ինգա եւ Անուշ Արշակյանները՝ «Դեպի Եվրատեսիլ» երաժշտական նախագծի ժյուրիի կազմում
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Շուտով եթերում կլինի «Դեպի եվրատեսիլ» նոր երաժշտական նախագիծը, որի ընթացքում յուրաքանչյուր շաբաթ հեռուստադիտողներին հնարավորություն կտրվի հետեւելու մրցութային դժվարին պայքարին, որը արտիստների համար կդառնա ճանապարհ դեպի «Եվրատեսիլ»:
«Դեպի եվրատեսիլ» նախագծի մասնակիցներին ընտրելու եւ ողջ ընթացքում ուղղորդելու են «Եվրատեսիլ»-ի հայաստանյան նախորդ տարիների ներկայացուցիչները: Ժյուրիի անդամները 6-ն են՝ Իվետա Մուկուչյան, Արամ MP3, Ինգա Արշակյան, Հայկո, Անուշ Արշակյան եւ Եսայի Ալթունյան: Մրցույթը բաղկացած կլինի 4 փուլերից եւ կտեւի շուրջ 3 ամիս:
Նախագծի հաղթողը հնարավորություն կստանա մասնակցելու «Եվրատեսիլ-2017»-ին: Հաղթողը կորոշվի ժյուրիի եւ հեռուստադիտողների sms քվեարկության արդյունքում: