Պավել Մանուկյանի ոտքը 1-2 սմ-ով կարճացվել է. ինչպես է անցել վիրահատությունը
ՀասարակությունArmlur.am-ը գրում է.
Երեկ «Դատապարտյալների հիվանդանոցում» վիրահատվեց ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանը: ArmLur.am-ի հետ զրույցում Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը հայտնեց, որ իր տեղեկություններով` Պավել Մանուկյանը վիրահատությունից հետո նորմալ է իրեն զգացել: «Անձամբ ես բժիշկների հետ չեմ զրուցել, քանի որ տեսակցություններն արգելված են:
Միայն կարող եմ ասել, որ ոտքը պլաստիկ վիրահատության է ենթարկվել»,- ասաց փաստաբանը: Ինչ վերաբերում է Պավել Մանուկյանի ոտքը կարճացնելուն, Ինեսսա Պետրոսյանը հայտնեց, որ դա հետագայում պարզ կլինի :«Միգուցե վիրահատությունների շնորհիվ հասնեն նրան, որ կարճացում չլինի կամ էլ քիչ լինի»,- հավելեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ