Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին
ՀասարակությունՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին.
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Ձեր աստվածահաճո ծառայությամբ Դուք և Ձեր սրբազան հովվապետությամբ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին ջանադրաբար գործի եք դնում բոլոր հնարավորությունները մեր ժողովրդի հոգևոր զորացմանն ու վերելքին նեցուկ և հենարան լինելու համար` հավատավոր ժողովրդի մեջ հաստատելով արդարամտության, արժանապատվության և գթասրտության գաղափարներ, ձևավորելով հոգևոր ու բարոյական առողջ մթնոլորտ:
Այսօր Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին Ձեր հայրապետությամբ ավելի հզորացած շարունակում է իր ազգապահպան առաքելությունը: Վստահ եմ, որ հետայսու էլ Ձեր աստվածահաճո ջանքերն ու հայրապետական հոգածությունը սատար կլինեն մեր ժողովրդին` նրա առաջընթացի ու հզորացման ճանապարհին»:
Ազգային ժողովի նախագահը Վեհափառ Հայրապետին մաղթել է առողջություն, խաղաղություն և ամենայն բարիք: