Դոլարի փոխարժեքն աճել է
ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքների համաձայն' հոկտեմբերի 6-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.6 դրամով և կազմել 408.48 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.26 դրամով և կազմել 512.36 դրամ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.05 դր ամով' կազմելով 10.22 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.3 դրամով և կազմել 652.96 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հոկտեմբերի 6-ին կազմել է 15 հազար 693.86 դրամ, արծաթի գինը՝ 222.87 դրամ, պլատինի գինը՝ 16 հազար 403.04 դրամ։