Վիկտորիա Բեքհեմը ցույց է տվել ամուսնու նոր դաջվածքը (ֆոտո)
LifestyleՎիկտորիա Բեքհեմն ինստագրամում տարածել է ամուսնու՝ Դևիդ Բեքհեմի նոր տատուն, որն արդեն իսկ նկատել էին երկրպագուները շաբաթ օրը, երբ Բեքհեմները՝ երեխաների հետ, ճաշում էին Լոս Անջելեսում։
Վիկտորիան տարածել է Բեքհեմի պարանոցին արված տատուի՝ ձիու գլուխ, սև ու սպիտակ նկարը և շնորհակալություն հայտնել նկարչին՝ հիասքանչ Մարկ Մոհոնին։
Դևիդ Բեքհեմի նոր տատուի նշանակությունը դեռևս պարզ չէ, սակայն նշվում է, որ Վիկտորիան շատ է սիրում ձիավարություն։ Դևիդ Բեքհեմի ամբողջ մարմինը, կարծեք թե, արդեն ծածկված է տատուներով։ Վերջերս նա «99» տատու էր արել, որը նշանավորում էր նրա և Վիկտորիայի ամուսնությունը։
