Դոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել են
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 22-ին, կազմել է 474.53 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.16 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 535.98 դրամ (նվազել է 1.23 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 621.63 դրամ (նվազել է 2.02 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.38 դրամ (նվազել է 0.03 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 296.2 դրամ, ոսկի՝ 20,541.34 դրամ, պլատին՝ 16,873.68 դրամ։