Գյուղապետը ոչ սթափ վիճակում կրակոցներ է արձակել համագյուղացու ուղղությամբ
Արմավիրի մարզի Շենավանի գյուղապետը հոկտեմբերի 4-ին բերման է ենթարկվել ոստիկանություն:
NEWS.am-ի տեղեկություններով գյուղապետ Արթուր Մկրտչյանը ոչ սթափ վիճակում վիճել է համագյուղացու հետ, ապա իր որսորդական հրացանից կրակոցներ արձակել: Նա հրացանը պահել է իր հակառակորդի վրա եւ սպառնացել կրակել, սակայն կրակոցները բարեբախտաբար արձակել է այլ ուղղությամբ եւ տուժողներ չեն եղել:
Համագյուղացին գյուղապետի վարքից սարսափած դիմել է տեղի ոստիկանություն: NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացել է, որ գյուղապետը ստորագրությամբ բաց Է թողնվել: Կատարվում է քննություն: