ՔՊ-ն Գյումրիում և Վանաձորում կմասնակցի ՏԻՄ ընտրությունների սեփական ցուցակներով
Հասարակություն«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստում որոշում է ընդունվել մասնակցել Գյումրի և Վանաձոր քաղաքների ավագանու ընտրություններին՝ սեփական ցուցակներով:
Ինչպես տեղեկացրին«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունից, օգոստոսի 24-ին Վանաձորում, իսկ օգոստոսի 26-ին Գյումրիում կներկայացվեն ավագանու ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակները: