Արամ Ա-ն Սսի կաթողիկոսարանի վերադարձի հարցի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
ՀասարակությունՄեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսը Ժնեւում խորհրդակցություններ է անցկացրել 2015 թվականի ապրիլի 27-ին Թուրքիայի Սահմանադրական դատարան ներկայացված Մեծի Տանն Կիլիկիոյի կաթողիկոսության Սսի պատմական կաթողիկոսարանի վերադարձը պահանջող հայցի վերաբերյալ:
Այս մասին տեղեկացրին Անթիլիասի կաթողիկոսությունից:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի ներքին վերջին զարգացումներն, ինչպես նաեւ Մարդու Իրավունքների եվրոպական դատարանի եւ Թուրքիայի հարաբերություններում ստեղծված նոր պայմանները եւ դրանց հավանական ազդեցությունը դատի հարցում: