Արամ Մանուկյանը կշարունակի մնալ կալանքի տակ
ՀասարակությունԱյսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամ Արամ Մանուկյանի խափանման միջոցի փոփոխության միջնորդությունը:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Արամ Մանուկյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը, դատարանը մերժել է իրենց միջնորդությունը` ունենալով ենթադրություններ, թե Արամ Մանուկյանը կարող է խուսափել նախաքննությունից և խոչընդոտել քննությանը: Ինեսա Պետրոսյանը նաև հայտնեց, որ Արամ Մանուկյանը դատարանում հանդես է եկել ելույթով: