Պուտինն իր ծննդյան օրը կնշի սիբիրյան տայգայում
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին իր ծննդյան օրը կդիմավորի սիբիրյան տայգայում՝ բնակավայրերից հեռու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հոկտեմբերի 7-ին լրանում է Պուտինի 62-ամյակը:
«Պուտինը վաղը հանգստյան օր է վերցնելու: Այսօր երեկոյան նա կմեկնի Սիբիր, սիբիրյան տայգա՝ մերձակա բնակավայրից 300-400 կիլոմետր հեռու ընկած շրջան, որտեղ նա կհանգստանա իր ծննդյան օրը»,-լրագրողներին հայտնել է Պեսկովը:
Նա պարզաբանել է, թե վայրի ընտրությունը կապված է այն բանի հետ, որ հոկտեմբերի 8-ին նախագահը պաշտոնական միջոցառումներ է անցկացնելու Սիբիրում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: